Վարչական դատարանի երեք դատավորի աշխատասենյակում խուզարկություններ են իրականացվել, Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։ Մեր տեղեկություններով քննիչները երեք դատավորների աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

