Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։

ԳՆ տեղեկացմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:

Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը և Իշաք Դարն անդրադարձ են կատարել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին: