ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի մամուլի պատասխանատուն հեռանում է պաշտոնից

ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի տարբերություն Լիպարիտ Դրմեյանի, որին ազատել են ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի պաշտոնից ոչ սեփական դիմումի համաձայն, ես դադարեցնում եմ գործունեությունս իմ սեփական դիմումի համաձայն: Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։