Ձերբակալվել է Արսեն Ամյանը

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը ձերբակալվել է։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է  Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: