Քննչական կոմիտեն վերադարձրել է Գեղամ Մանուկյանից հափշտակված հեռախոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հափշտակված հեռախոսը։

Հիշեցնենք՝ 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք էր գործել Գեղամ Մանուկյանի բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուն՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։

Քննչական խմբի քննիչը պահանջել էր հանձնել նաև պատգամավորի անձնական օգտագործման բջջային հեռախոսը։