Թուրքիան շարունակում է մնալ ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ԱԳ նախարարության շենքում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզական կազմակերպության (МİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։
Առաջին հայացքից սովորական թվացող այս հանդիպումն իրականում մասնագիտական և քաղաքական կոմպետենտության արտահայտություն է։
Այս երեք գերատեսչությունները իրար հետ օրգանապես փոխկապակցված են և հնարավոր չէ մեկի գործունեությունն առանց մյուսի հետ փոխլրացման։
Նաև սա ուղերձ է առ այն, ո’չ այսուհետ Թուրքիան առաջնորդվելու է «Խելացի ուժի» (Smart power) համադրմամբ։ Մի վիճակ, երբ մի կողմից փափուկ միջոցներ են կիրառելու նպատակին հասնելու համար, իսկ մյուս կողմից` կոշտ ուժ։
Թուրքիան շարունակում է մնալ ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ։

