Փաշինյանի հետ հեծանվավազքի մասնակիցը բարձր պաշտոն է ստացել․ Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ իշխանության գերնպատակը ՀԷՑ-ի ՔՊ-ականացումն է․ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի վերջին օրերի նշանակումներն ասվածի վառ ապացույցն են։ Ռազմավարական նշանակության այս օբյեկտում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ և Փաշինյանի «լյուբիմչիկներ»։
Դիցուք, ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, վարչության անդամի թեկնածություն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ավագանու նախկին ընտրություններին եղել է իշխանական ցուցակում։
Սակայն նրա ամենամեծ արժանիքը թերևս Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցությունն է։
Նա մշտապես ուղեկցել է Փաշինյանին հեծանիվ վարելիս և ընդգրկվել նրա սիրելիների ցանկում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

