Միջազգային դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի հաղթանակին ՀՀ կառավարության դեմ․
«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:
Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝
- բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
- փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
- հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
- և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։

