Արոնյանը շարունակում է հաղթական շարքը…
Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին:
Եզրափակիչում Լևոնը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ:
Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ։
Հայաստանի շախմատի ֆեդերացիա

