Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝

  1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
  2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։