Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
- Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
- Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։

