Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը՝ վերջերս մահացած թագավոր Հարալդ V-ի քույրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նորվեգիայի թագավորական տունը։

«Նորին Մեծություն թագավորը խորը վշտով ընդունեց արքայադուստր Աստրիդի մահվան լուրը։ Արքայադուստրը մահացել է այսօր՝ ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, 94 տարեկան հասակում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մահվան պատճառը և հանգամանքները չեն նշվում։