Իրանը վերջին պատերազմի ժամանակ ոչնչացրել է Կատարում տեղակայված ԱՄՆ ռադարային կայանը

Արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ Իրանն ի պատասխան հրթիռային հարվածի, ոչնչացրել է Կատարում տեղակայված ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի՝ ԱՄՆ զինված ուժերին պատկանող W կամ X դիապազոնային ռադարային կայանը, հաղորդում է Pars Today-ը։ Նման ռադարներն օգտագործվում են բալիստիկ և թևավոր հրթիռները հայտնաբերելու համար՝ վաղ նախազգուշացման համակարգի շրջանակում։

Այս տվյալները հակասում են ԱՄՆ-ի և Կատարի նախկին հայտարարություններին, որոնում պնդում էին, թե բազան չի վնասվել։

Այս տերմինալի տեղադրումը «Ալ Ուդեյդ» բազայում Միացյալ Նահանգներին արժեցել է 15 միլիոն դոլար։ Այն ապահովում էր անվտանգ ձայնային, տեսա և տվյալների կապ տարածաշրջանում տեղակայված CENTCOM հրամանատարությունների, Միացյալ Նահանգների և աշխարհի այլ ուժերի միջև։

Ըստ արբանյակային տվյալների՝ համակարգի ռադիոթափանցիկ գմբեթը և ալեհավաքը ոչնչացվել են։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական բոլոր հրթիռները խոցվել են, իսկ դրանցից մեկն ընկել է անվտանգ գոտում։

Իրանի պաշտոնատար անձինք պաշտոնապես հայտարարել են, որ արձակված 14 հրթիռներից վեցը հարվածել են Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։