Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով, ArmeniaSputnik-ին հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը։
Քահանայաց ժողովը կհամակարգի Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Նշենք, որ քահանայաց ժողովն արդեն ավելի քան 20 տարի համակարգել է Միքայել Սրբազանը։ Նա կալանքի տակ է։
Հիշեցնենք, որ նախորդ քահանայաց ժողովի ժամանակ իրավապահները ներխուժել էին Մայր Աթոռ՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։

