Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է քահանայաց ժողով, ArmeniaSputnik-ին հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը։

Քահանայաց ժողովը կհամակարգի Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Նշենք, որ քահանայաց ժողովն արդեն ավելի քան 20 տարի համակարգել է Միքայել Սրբազանը։ Նա կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ նախորդ քահանայաց ժողովի ժամանակ իրավապահները ներխուժել էին Մայր Աթոռ՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։