Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի լուսանկարը Սուպերմենի կերպարով

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գեներացված լուսանկարը որպես Սուպերմեն՝ ամերիկացի առաջնորդին անվանելով «հույսի խորհրդանիշ»։

Մայիսին՝ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի օրը, Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի պատկերը՝ հայտնի ֆիլմաշարի պատկերով։ Ավելի վաղ Թրամփը ինքը հրապարակել էր արհեստական ​​բանականության միջոցով գեներացված պատկեր, որտեղ նա հանդես էր գալիս որպես Հռոմի պապ։

«Թրամփի նախագահությունը. ճշմարտություն, արդարություն և ամերիկյան ուղի», – ասվում է պատկերի վրա գրված տեքստում։