Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին այս պահին արտաքսում են Ռուսաստանից։ SHOT-ի հաղորդմամբ՝ նա առաջիկա չվերթով պատրաստվում է մեկնել Բաքու՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից։

Ավելի վաղ Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ երկրում գտնվելու կանոնները խախտելու պատճառով։ Նա խոստացել է մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց հետո։