Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում առնվազն 935 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական վարչակարգի 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, որոնցից 38-ը՝ երեխաներ և 132-ը՝ կանայք, որոնցից ոմանք հղի են եղել», – ասել է իսլամական հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչ Իսհակ Ջահանգիրը։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր նաև շուրջ 5000 վիրավորի մասին: Իսրայելը հայտնել է շուրջ 30 զոհի, ավելի քան 3000 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան։

