Բաքվում ձերբակալել են ՌԴ ԱԴԾ երկու գործակալի (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում «Спутник Азербайджан» գործակալությունում խուզարկության ժամանակ ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ России) երկու գործակալի։

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունների այսպիսի շրջադարձը թեպետ այս պահի համար կարծում եմ, որ էպիզոդիկ է, սակայն այն ունի լուրջ ենթախորքեր, հակասություններ, որոնք անընդհատ առաջ են գալու Ռուսաստանի իշխանական և տնտեսական էլիտաների վրա ադրբեջանական և թուրքական ազդեցության շրջանակների թուլացմանը զուգահեռ։

Ի դեպ, ժամանակին, երբ հայկական գործոնը սկսեց ճնշվել և թուլանալ Ռուսաստանում, այդ տեղը հայերի հաշվին լցվում էր հիմնականում թյուրքական էլեմենտներով, ու դրա խրախուսողներից մեկը հայտնի, այժմ նաև ձախողակ Դուգինյան դպրոցն էր։

Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը