Մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Վահան Կոստանյան

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական մթնոլորտում է անցել։  Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու  Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։ Արձանագրվել է, որ մի շարք  թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը կարծում եմ՝ ծանոթ եք»,–ասել է նա։