Արցախցու արժանապատիվ կյանքի իրավունքը սակարկման ենթակա չէ․ բոլորս՝ մեկ մարդու նման, հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրաելյանը գրում է․

«ՀԱՅ ԼԻՆԵԼՈւ ԵՎ ՀԱՅ ԱՊՐԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԻ ՊԱՅՔԱՐ !!!

Տանը նստելու և լռելու ժամանակ չկա։ Հետո արդեն ուշ կլինի։

Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին բոլորս՝ մեկ մարդու նման, հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց, ցույց տալու, որ Արցախցու արժանապատիվ կյանքի իրավունքը սակարկման ենթակա չէ, և ոչ ոք չի կարող ոտնահարել այն։

Ժամանակն է ոչ թե բողոքելու, այլ պահանջելու։ Ոչ թե սպասելու, այլ գործելու»։