ԱԺ վերջին քառօրյա նիստերը՝ արձակուրդից առաջ․ ՈՒՂԻՂ

Ամառային արձակուրդներից առաջ այսօր՝ հունիսի 17–ին, իր վերջին քառօրյա նիստերն է գումարել Հայաստանի Ազգային ժողովը։

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից 8-ը կքննարկվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են՝

ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը,

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրությունը,

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը,

«Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Բնակչության պետական ​​ռեգիստրի մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը,

«Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։