Տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, միայն նրա համար, որ պայքարում են երկիրը դավաճանածների դեմ
Երկու տարի է ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով՝ կալանքով: Երկու տարի է ինչ պարոն Աշոտյանի հիմնարար իրավունքները կոպտագույն ձևով ոտնահարվում են: Չկա արդարադատություն, պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ իրականացնելու անգամ տեսական հնարավորություն, որովհետև նիկոլաստրուկ համակարգի ստացած հրահանգը շատ հստակ է:
Միգուցե երկու տարին շատերի համար ուղղակի թիվ է: Բայց միայն վերջին երկու տարիների ընթաքում Արցախը հայաթափվեց և ամբողջությամբ հանձնվեց թուրքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ ոչ առաջնային հարց, իսկ Հայաստանի սահմանները առուծախի առարկա:
Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:
Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը:
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

