Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին:

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հայտարարել էր, որ Իսրայելը գործել է առանց ԱՄՆ աջակցության: Նրանք հայտարարել են, որ Իրանը չպետք է թիրախավորի ռեգիոնում ԱՄՆ ուժերին: Ասել կուզի՝ Իսրայելը թիրախավորելու հարցում Իրանն «ազատ» է:

Ուշադրության եմ ուզում արժանացնել մի էական հանգամանք, որ նախորդեց Իսրայելի հարվածին: Կալիֆորնիայում և ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում բռնկվեց Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի և անկարգությունների ալիք: Թրամփը այն վերահսկելու և անկարգությունները կանխելու համար ստիպված էր կիրառել Ազգային Գվարդիա ու զինուժ:

Արդյո՞ք դա չէր այն «միջոցը», որով Իրանի հարցում ուժային սցենարի կողմնակից լոբբին և Իսրայելը ստացան Իրանին հարված հասցնելու «կանաչ լույս»: ԱՄՆ հայտարարում է, որ չի մասնակցել հարվածին, բայց նաև կասկածից վեր է, որ այդուհանդերձ առանց ԱՄՆ համաձայնության Իսրայելը հազիվ թե հարվածեր: Իհարկե հնարավոր չէ բացառել նաև այդ տարբերակը, որովհետև այդուհանդերձ Իսրայելն ունի բավարար ծավալի ինքնուրույնություն: Այդուհանդերձ, այս պարագայում հարցի արժեքը չափազանց բարձր է, հետևաբար շատ ցածր է հավանականությունը, որ Իսրայելը կարող էր հարվածել առանց ԱՄՆ կանաչ լույսի:

Թրամփից այդ համաձայնությունը ստանալու հարցում Նաթանյահուն և լոբբին աշխատում էին շատ տևական ժամանակ:

Ըստ ամենայնի, «միգրացիոն ընդվզումը» բավականին զգայուն ճնշում էր Թրամփի համար»: