Իրանը որոշել է միառժամանակ արգելափակել մուտքը ինտերնետ

Իրանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես արգելափակել մուտքը ինտերնետ՝ կապված Իսրայելի հարձակման հետ։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ։

«Երկրում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով և իրավասու մարմինների որոշումների համաձայն՝ մտցվել են ինտերնետ մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Նախարարությունը վստահեցրել է, որ ցանցի գործունեությունը կվերականգնվի երկրում իրավիճակի կարգավորումից հետո։