ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հետ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել մաքսատուրքերի հարցի վերաբերյալ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Իշիբան նաև ասել է, որ խոսակցությունը նշանակալից է եղել, քանի որ ավելի են ըմբռնել միմյանց տեսակետները:

Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է այս ամսվա ընթացքում: Նախատեսվում է անցկացնել ԱՄՆ–ի և Ճապոնիայի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: