Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին
Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնը աշխատանքից ազատել է իր դահլիճի տեսուչներից մեկին, որն ամսվա սկզբին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ գալա միջոցառման ժամանակ պաղեստինամետ կարգախոս է հնչեցրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Կինը բղավել է «Ազատ Պաղեստին», երբ Մելոնին զբաղեցրել էր իր տեղը:
Reuters–ին «Լա Սկալա»-ից որևէ մեկնաբանություն չեն տվել։

