Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։ Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։

«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտվել է։ Դրա ստորագրման համար կա երկու պայման. անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության հիմք ստեղծելու համար։ Ցանկացած խաղաղ ուղերձ արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն, և երբ երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու սպասումները բավարարվեն», – ասել է Ռաֆիևը։

Հիշենք, որ «երկու պայմանը» վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին։ Ընդ որում Ադրբեջանը մտադիր չէ փոխել իր սեփական սահմանադրությունը։