Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը
Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը:
2025թ. մայիսի 20-ից 26-ը` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետությունում:
Ֆրանսիահայ երիտասարդական միության (JAF) հիմնադրման հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ, JAF-ի հրավերով, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը մեկնեց Ֆրանսիա` ֆրանսիացի հանդիսատեսին հայկական պարարվեստի հետ լավագույնս ծանոթացնելու և հոբելյանական համերգներին մասնակցելու նպատակով:
Անսամբլը ելույթներ ունեցավ մայիսի 21-ին, 24-ին և 25-ին․
Մայիսի 21-ին, Փարիզի հարավարևելյան արվարձանում գտնվող Ալֆորվիլ քաղաքի Le POC Alfortville համերգասրահում,
Մայիսի 24-ին, Մարսելի CEPAC SILO համերգասրահում տեղի ունեցավ ԺԱՖ-ի 80-ամյակին նվիրված համերգը, որին կատարումներով հանդես եկան Ֆրանսիայի հայկական Araxe-Sassoun, Azad պարախմբերն ու Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը:
Մայիսի 25-ին, կրկին Մարսելի CEPAC SILO համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը, որով և եզրափակվեց համերգային շրջագայությունը:

