Իրանի բանակը և ԻՀՊԿ-ը տարածաշրջանի անվտանգության պահապաններն են. Բաղերի

Բանակը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի և տարածաշրջանի անվտանգության պահապաններն են: Այս մասին, ինչպես նշում է  Mehr-ը, ասել է Իրանի Իսլամական Հանրապետության  Զինված ուժերի Շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:

«Բանակի չորս ուժերը, փոխգործակցելով և համակարգելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հետ, առաքելություն ունեն անհրաժեշտության դեպքում ապահովել երկրի և տարածաշրջանի անվտանգությունը։ Զինված ուժերի օպտիմալ պատրաստվածությունն ու բարձր կարողությունը կայուն անվտանգության ստեղծման գործում ամենակարևոր գործոնն են՝ զսպելու թշնամիների տենչանքները և ագահությունը, թշնամիներին համոզելու համար, որ եթե նրանք ներխուժեն Իսլամական Իրանի տարածք, բարձր գին կվճարեն, մինչդեռ ոչ մի օգուտ չեն ստանա», – ասել է նա: