Կարկուտից տուժած այրումցիները պետք է ներկայանան Այրում վարչական կենտրոն

Հարգելի Այրումցինե՛ր.

Սույն թվականի մայիսի 13-ին տեղած կարկուտը վնասել է այգիները:

Ովքեր տուժել են կարկուտից կարող են անձը հաստատող փաստաթղթով, հողամասի վկայականով և լուսանկարներով ներկայանալ Այրում վարչական կենտրոն՝ ներկայացնելու դիմում համայնքի ղեկավարին: Դիմումները կընդունվեն մինչև սույն թվականի մայիսի 21-ը ներառյալ:

Այրում բնակավայրի վարչական նստավայր