Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին փոխանցում է ISNA-ն։

Գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Նշվում է նաև, որ Թեհրան կատարած այցի ընթացքում ԱԽՔ-ը հանդիպումներ և խորհրդակցություններ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք այլ պաշտոնյաների հետ։