Տարբեր երկրների ղեկավարները ժամանում են Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը
Տարբեր երկրների ղեկավարները ժամանում են Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը:
Մասնավորապես, Ռուսաստան են ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, իսկ ավելի վաղ՝ Սերբիայի նախագահ Վուչիչը:
Պուտինը և Մադուրոն ստորագրել են Ռուսաստանի և Վենեսուելայի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայի Հաղթանակի շքերթին, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

