1992-1993 թթ. ՌԴ-ն առնվազն երեք անգամ խափանել է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման ծրագրերը

Ես ինձ համարում եմ Մեծ Հայրենականի հաղթանակի ժառանգ ու հայ -ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով։

Փաստորեն նիկոլականներն ու արևմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին։

Մի բան ակնհայտ է. հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցել է ծանրակշիռ ներդրում։

Հարյուրհազարավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Մեծ հաղթանակի։

Հայաստանն ու հայ ժողովուրդը 100-ից ավել ,իսկ ավելի կոնկրետ 114 ԽՍՀՄ հերոսներ են տվել/ 4 խորհրդա-ֆիննական պատերազմում,103-ը՝ Մեծ Հայրենականի տարիներին,իսկ 7-ը՝ անմիջապետ պատերազմից հետո /:

Անաստաս և Արտեմ Միկոյանների,մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանփերյանցի և ԽՍՀՄ ծովակալ Իսակովի անունները ոսկե տառերով են գրված Մեծ հաղթանակի տարեգրության պատմության էջերում։

Ազգային դիվիզիաներից միայն Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան է/հրամանատար Նվեր Սաֆարյան/ մասնակցել Բեռլինի գրավմանը։

1941-1945թթ.պատերազմը մեր ժողովրդի համար հիրավի Մեծ Հայրենական էր։

Այլևս բացահայտված փաստ է, որ Ստալինգրադում ֆաշիստների հնարավոր հաղթանակից հետո Թուրքիան պլանավորում էր անցնել սահմանն ու գրավեր Խորհրդային Հայաստանը՝ ավարտին հասցնելով ցեղասպանությունը։

Ու հիմարություն է կարծել, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին։

Փաստ է նաև, որ նախ և առաջ խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ է Եվրոպան ազատագրվել ֆաշիզմից։

Դա չգնահատելը և տգիտություն է, և՝ երախտամոռություն։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով.

Հայաստանը ունի արտաքին երկու սպառնալիք՝ Ադրբեջան և Թուրքիա։

Եվ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 30 տարի հնարավորություն են տվել մեր երկրին հիմնականում զերծ մնալու թուրքական սպառնալիքից։

Հիշեցնեմ, որ դեռևս 1992-1993 թթ. ՌԴ-ն առնվազն երեք անգամ խափանել է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման ծրագրերը։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից