«Վերելք». ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՛Չ՝ ԱՐԺԱՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․ հյուրեր՝ Վիտալի Ալեքսանդրյան, Տիգրան Զարիկյան (տեսանյութ)
Հավաքական Արևմուտքում Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո թափ հավաքեց ժողովրդավարության թմբկահարման գործընթացը, որի արդյունքում պետական ռազմավարական խնդիրները փոխարինվեցին անհատների և հանրույթների շահերը սպասարկող մանր հարցերով։ Փոխվեց պետության դերը և նշանակությունը, հանգեցնելով ընտրազանգվածի և կառավարող էլիտայի որակի անկմանը՝ պետական գործիչներին եկան փոխարինելու քաղաքական գործիչները։ Այս գործընթացը ժողովրդավարական մեխանիզմների միջոցով Հավաքական Արևմուտքից տարածվեց ամբողջ աշխարհով։
Հայաստանը նույնպես անմասն չմնաց այս գործընթացներից։ Քանի որ մեզ մոտ պետականության երկարամյա անկման հետևանքով պետական կառավարման ավանդույթները վերացել էին, ժողովրդավարացումը շատ արագ արմատներ գցեց և իր բացասական ազդեցությունն ունեցավ ընտրազանգվածի և կառավարող էլիտայի վրա։
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագիրն առաջարկում է մեծացնելով մեր Երկրում պետության դերը, ժողովրդավարության փոխարեն ձևավորվել ԱՐԺԱՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (ՄԵՐԻՏՈԿՐԱՏԻԱ), հետևյալ 2 կարևոր խնդիրների լուծմամբ՝
– ԿԱԴ (կառավարման անհատական դասակարգիչ) գնահատման համակարգի ներդրում պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ ընտրական գործընթացներում․
– Պետական կառավարման համակարգում մշտապես նոր և արժանի կադրերի ապահովման նպատակով «սոցիալական լիֆտերի» ձևավորում, առաջին հերթին՝ Ազգային Կառավարման Դպրոցի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում

