Թրամփը կարծում է, որ Պուտինը ցանկանում է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հավատում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի շուրջ կարգավորման հասնելու ցանկությանը։
«Ես կասեի, որ նա (Պուտինը) կցանկանար դադարեցնել պատերազմը», – ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը հարգում է իրեն, և Ռուսաստանը չի «գրավի ամբողջ Ուկրաինան»։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանի առաջնորդը կարող է, իբր, «մի փոքր խառնաշփոթ ստեղծել» խաղաղության կնքման հարցում։

