ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, և փորձում են անլրջացնել գործընթացը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի՝ ԱԺ պատգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձևացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն, ՔՊ ակտիվի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հարցազրույց են տալիս, ստատուսներ գրում, թե Փաշինյանի հրաժարականի օրակարգ չկա: Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել՝ հեգնել, ծաղրել այդ գործընթացը, այն ներկայացնելով որպես ներընդդիմադիր շրջանակների գզվռտոցի դրսևորում, որով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է վարկաբեկել Քոչարյանի թիմակիցներին։
ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, և փորձում են անլրջացնել գործընթացը, իսկ Արսեն Թորոսյանը երեկ անգամ պատռել էր այդ դիմումը, ինչը, ոմանց կարծիքով, «Քաղաքացիների, նամակների, դիմում- բողոքների քննարկման մասին» օրենքի ոտնահարում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

