Օկուպացված Արցախի ջրային ռեսուրսներն Ադրբեջանը մտադիր ուղղել Բաքվին. Լաչինի ջրամբարից ջուր կմատակարարվի Բաքու
Օկուպացված Արցախի ջրային ռեսուրսներն Ադրբեջանը մտադիր ուղղել Բաքվին։
Զաբուխչայ գետի վրա գտնվող ջրամբարի տարողունակությունը 26 միլիոն խորանարդ մետր է, այն նախատեսված է ոռոգելու Բերձորի շրջանի մի քանի գյուղերի, ինչպես նաև Կովսականի և Սանասարի շրջանների 12,1 հազար հեկտար հողատարածք։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահի խորհրդական Էթիբար Մամեդովը։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ոռոգման ջուր մատակարարել Ջրական շրջանին։
«Բացի այդ, պետության ղեկավարի հանձնարարությամբ, մոտ ապագայում կպատրաստվի 91 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման տեխնիկական և տնտեսական հիմնավորումը. նախագիծը գտնվում է մշակման փուլում: Նախագիծը նախատեսում է այս ջրամբարից ապագայում ջրի մատակարարում Բաքու քաղաք»,-ասել է նա։

