Նա ինձ ասաց, որ ուզում է ավելի շատ զենք, բայց դա ասում է արդեն երեք տարի. Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին իրենից զենք է խնդրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Հռոմում իր հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին լրացուցիչ զենքի մատակարարումներ է խնդրել՝ հավելելով, որ նմանատիպ խնդրանքներ արվել են արդեն երեք տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա ինձ ասաց, որ ուզում է ավելի շատ զենք, բայց դա ասում է արդեն երեք տարի»,- նշել է Թրամփը։

