Փաշինյանն իր պաշտոնյաներով այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին։
Հիշեցնենք՝ երեկ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ապրիլի 24-ին՝ ժամը 07։00- 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրատվամիջոցներին ևս արգելված էր լուսաբանել։

