Ծանոթացեք, Ռոբերտն է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը. Շենգավիթ ԲԿ
Ծանոթացեք, Ռոբերտն է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ը։
Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ…
Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։
Այդպես էլ եղավ։ Ապրիլի 19-ին
լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։
Ռոբերտին լույս աշխարհ գալ օգնել են «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը։
43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար։
«Նա Գրիշայի օրհնությամբ է եկել»,— ասում է մայրը։
Ռոբերտը ծնվեց` որպես հույս, շարունակություն և կենդանի կապ մեծ եղբոր հիշատակի հետ։

