Գնացե՛ք Վարդանիկի հետ աշխատեք․ ինչ արեցիք Երևանում՝ ձեր դեմ արեցին Գյումրիում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Գրիգոր Երիցյանը, անդրադառնալով Գյումրու ավագանու նիստին՝ ՔՊ-ի չմասնակցելուն, գրում է.
«ՔՊ–ն Գյումրիում արեց ճիշտ այն, ինչի համար մեզ Երևանում քննադատում էր․ բոյկոտեցին ավագանու առաջին նիստը, չմասնակցեցին քաղաքապետի ընտրությանը, կոչ արեցին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Մեզ կոչ էիք անում կառուցողական լինել և Ավինյանի հետ աշխատել։ Եղե՛ք կառուցողական, գնացե՛ք Վարդանիկի հետ աշխատեք։
Այն ինչ արեցիք Երևանում՝ ձեր դեմ արեցին Գյումրիում»։

