Եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու. Վահե Հովհաննիսյան

Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե՛ս եմ եղել պատերազմի օրոք»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե՛ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե՛ս եմ եղել դրա օրոք»։

Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան  ու ծափահարողներ»։