Մոսկվան ողջունում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան շփումները

Օմանում ծրագրվում են ուղղակի և անուղղակի շփումներ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ։ Մոսկվան ողջունում է դա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարեց Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ ասելով, որ շաբաթ օրը «գրեթե բարձր մակարդակի» հանդիպում է լինելու, և համաձայնության հույս կա, քանի որ ոչ ոք հակառակը չի ուզում:

«Մենք գիտենք, որ որոշակի շփումներ՝ ուղղակի և անուղղակի, նախատեսված են Օմանում: Եվ, իհարկե, դա կարելի է միայն ողջունել, քանի որ դա կարող է հանգեցնել Իրանի շուրջ լարվածության թուլացման», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կաջակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններին։