Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող 1,000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով և իրականացվում է HIKE Armenia կազմակերպության շնորհիվ։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Ամսագիրը հասանելի է Eurowings ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ մինչև ապրիլ ամսվա ավարտ։

Լրագրողը հաղթահարել է այս անհավանական ճանապարհը՝ լեռնագնաց Շուշան Ռուբենյանի ուղեկցությամբ՝ լիովին զգալով Հայաստանի անզուգական բնությունն ու հարուստ մշակույթը։

Կարդացեք ամբողջական հոդվածն այստեղ։