Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ մի շարք պատգամավորների ուղեկցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների շիրիմներին:

Հիշեցնենք, որ 9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա: Պատերազմը տևեց 4 օր։