ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մայիսին հնարավոր է Ռուսաստան այցելի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուսումնասիրում է մայիսին Ռուսաստան այցելելու հնարավորությունը։
Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի թղթակցին։
Գրոսսին նշել է, որ գործակալությունը մշտական աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի հետ։ «Վերջերս Մոսկվայում էի և ծրագրում եմ վերադառնալ»,- ասել է նա։

