Թրամփը դարձյալ սպառնացել է Իրանին և պայմաններ է դրել հութիների առաջ

Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մենք նրանց հարվածում ենք զօր ու գիշեր՝ ավելի ու ավելի ուժեղ: Նավագնացությանը և տարածաշրջանին սպառնացող նրանց կարողություններն արագորեն ոչնչացվում են։

Մեր հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կդադարեն վտանգ սպառնալ ազատ նավարկությանը։

Հութիների ընտրությունը պարզ է. դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի ուղղությամբ, և մենք կդադարենք կրակել ձեզ ուղղությամբ։

«Հակառակ դեպքում, մենք դեռ նոր ենք սկսել, և ամենավատը դեռ առջևում է ինչպես հութիների, այնպես էլ Իրանում նրանց հովանավորների համար», -շեշտել է Թրամփը: