Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի: Sputnik Казахстан-ի փոխանցմամբ, Աստանա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում»,- նշել է նա:

Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին ասել է, որ ապագայում Ղազախստանը կրթաթոշակներ կհատկացնի Հայաստանից ժամանած ուսանողների համար:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը, առևտրատնտեսական եւ այլ հարցեր։ Միրզոյանը Նուրթլեին հրավիրել է Երևան։