Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է, որ Մոսկվայում բարձր են գնահատել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում առաջընթացը։

Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։